Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

22 հոկ 2021 12:01

Նոր փաստեր և տհաճ անակնկալներ արդեն դատարանում,պատրաստ ենք նոր բացահայտումների

Լապշինի պատմությունը մտնում է նոր, ավելի հետաքրքիր փուլ․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Եթե հիշում եք, 2021-ի հուլիսին մի հանդիպման ժամանակ ես բացել էի 2 տարի առաջ տեղի ունեցած խոսակցության փակագծերը՝ ներկայացնելով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմածները Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցի մասին։

Տևական մտորումներից հետո Վլադիմիր Կարապետյանը որոշել է դատական կարգով վիճարկել իմ հրապարակումները՝ չհերքելով Լապշինի ասած ոչ մի խոսք և կենտրոնանալով սոսկ այն հատվածի վրա, որը ես եմ լսել։ Ստացվում է՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը կասկածում է, որ ես կարող էի լսել իր խոսքերը հնարավոր զոհերի մասին։

Այսպիսով, մտնում ենք դատարան։
Իմ շահերի պաշտպանը փորձառու և հարգված իրավաբան Լուսինե Վիրաբյանն է, ով հայտնի է մի շարք էական ու հաջողությամբ հաղթած դատերով։
Վլադիմիր Կարապետյանին խոստանում եմ նոր փաստեր և նոր տհաճ անակնկալներ արդեն դատարանում, որոնց հետևանքները պակաս տհաճ չեն լինի։
Լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17։00-ին Էջմիածնում՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի նախնական դատական նիստը։
Մենք պատրաստ ենք նոր բացահայտումների․․․»,- գրում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր