Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»       Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»    

23 հոկ 2021 17:24

Թուրքիան և Վրաստանը քննարկում են համատեղ ռազմական ձեռնարկություն ստեղծելու հարցը

Թուրքական «TUSAŞ» ավիատիեզերական ընկերության պատվիրակությունը այցելել է Վրաստան:

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլին և փոխնախագահ Աթիլլա Դողանը այցելել են Թբիլիսիի ավիացիոն գործարան։ Պատվիրակությանն ուղեկցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Զուրաբ Ազարաշվիլին և ձեռնարկության տնօրեն Միխայիլ Օգլիշվիլին:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ ձեռնարկության ստեղծումը և ռազմական ավիաարդյունաբերության զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր