Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

23 հոկ 2021 15:35

ՀՀ վարչապետի գրասենյակն ու ԱԳՆ-ն չեն հերքում՝ նոյեմբերին նոր փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը. Նախընտրում են լռել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը եւ արտաքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր փաստաթղթի ստորագրման մասին շրջանառվող լուրերը:


Հիշեցնենք՝ տեղեկատվական արտահոսքն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն խառատյանին պատկանող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի կողմից՝ հոկտեմբերի 22-ին, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու:


Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, իսկ երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:


Երեկվանից տարածվող այս տեղեկատվությանը պաշտոնական աղբյուրները որեւէ կերպ չարձագանքեցին, այդ թվում չհերքեցի, եւ այսօր արդեն ռուսական աղբյուրները հաղորդեցին հնարավոր հանդիպման մասին։ Մասնավորապես ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունն առավոտյան տարածեց, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է եռակողմ հանդիպում, որի ժամանակ կրկին կստորագրվի հայտարարություն։


«Փաստինֆո»-ն փորձեց ԱԳՆ-ից և ՀՀ կառավարությունից ճշտել՝ թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:


Մեր հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանեց՝ «Նման տեղեկություն չունեմ»


Իսկ կառավարության ներկայացուցիչներին մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր