Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

25 հոկ 2021 13:11

Շուտով ակնկալում ենք թուրքական սցենարով հայ-թուրքական «մերձեցման» խայտառակ գործընթացների ակտիվացում, կկանգնենք ՀՀ-ի մասնատման և մեծ պատերազմի առջև

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում որոշակի փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկատվությունների արտահոսքի շուրջ։ Այս թեմային ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 


«Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պետությունների ղեկավարների նման հանդիպում, փաստաթղթերի ստորագրման օրակարգով, դեռ նախատեսված չէ։


Սակայն ենթադրվում է և՛ փաստաթղթերի ստորագրում, և՛ հանդիպում, հարցը միայն ստորագրման ամսաթվերի և վայրի մեջ է։


Փաստորեն, նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին համաձայնագրի ստորագրումը:


Եթե հարցը դիտարկենք իրավական հարթության մեջ, ապա հայերի թշնամական պետություն Ադրբեջանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի համաձայնությունն ինքնաբերաբար ենթադրում է հենց սկզբից սահմանների և տարածքային ամբողջականության մասնակի ճանաչում։


Այսինքն՝ ինչ էլ ասեն մեզ փաշինյանական իշխանությունները, սահմանազատման գործընթացի սկիզբը կնշանակի Արցախի հիմնախնդրի ճանաչումը որպես Ադրբեջանի ներքին գործ, ինչն իր հերթին կնշանակի Արցախի Հանրապետության քաղաքական կազմաքանդում և կարևոր չէ, թե որքան կշարունակվի ապամոնտաժման գործընթացը, ամենակարևորն այն է, որ Հայաստանը մերժում է Արցախի լիակատար և անվերապահ անկախության գաղափարը՜ փոխարինելով այն "հայերի անվտանգության և ինքնորոշման" եզրույթով ,որը առավելագույնը ենթադրում է ինչ որ "ինքնորոշում" Ադրբեջանի կազմում , հետևաբար ժամանակի ընթացքում Արցախի բնիկ հայ բնակչությունը կա՛մ կոչնչացվի, կա՛մ ստիպված կլինի լքել Արցախը և վերջ... Արցախի հարցը մեկընդմիշտ կփակվի։


Նախիջևանի օրինակը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ է սպասվում հայերին՝ իրադարձությունների նման իբր "խաղաղ" զարգացման դեպքում։
Կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրն ունի նաև մի շատ կարևոր նրբերանգ, որի մասին փաշինյանական իշխանությունները գերադասում են չխոսել։
Հայկական կողմը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» անընդունելիության մասին, որում իրեն աջակցում են Իրանն ու Ռուսաստանը, սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ միջանցք չի լինի, բայց կլինի Նախիջևանը, այսինքն՝ Թուրքիան, Ադրբեջանի հետ կապող միջազգային ցամաքային տարանցիկ ճանապարհ՝ ռուս սահմանապահների և հայկական մաքսատան հսկողության ներքո, ապա հարյուր տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ նույնը կլինի Հայաստանն ու Արցախը կապող «Լաչինի միջանցքի» դեպքում։


Այսինքն՝ նույն հայերն ու հայկական բեռները Արցախ մեկնելիս ստիպված են լինելու հատել, այսպես կոչված, Ադրբեջանի «պետական սահմանը»՝ հայելային տուրքերի ու հարկերի վճարումներով Ադրբեջանի բյուջե։ Աստված այդ վճարումների հետ, բայց դուք գոնե հասկանում եք, թե դա ի՞նչ է և ինչո՞վ է դա հղի։


Հայաստանի իշխանությունների գործունեության վերլուծությունը միանշանակ խոսում է հետևյալի մասին։


Հայաստանի իշխանությունները, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» հռչակելով, տխրահռչակ «խաղաղության» համար վճարում են Արցախի քաղաքական կործանմամբ՝ համաձայնվելով կապող օղակ դառնալ թուրքական «Մեծ Թուրան» նախագծին, համաձայնվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հիմնական լոգիստիկ հանգույցների վերահսկմանը (սահմանազատումը դա շատ հստակ ցույց կտա), ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի ուղղությամբ, իսկ վերջին փուլում մենք կկանգնենք Հայաստանի մասնատման և մեծ պատերազմի առջև։


Պարտադիր չէ, որ այդ իրադարձությունները տեղի ունենան վաղը կամ մեկ տարի հետո, սակայն այն, որ եթե լինի սահմանազատման և հաղորդակցությունների բացման համաձայնություն, առանց Արցախի անկախ կարգավիճակի հստակ սահմանման հայկական պետությունների կործանման սցենարն անխուսափելի է և դա չի թողնում որևէ կասկած ։


Հ․Գ․
Ի դեպ, շուտով ակնկալում ենք թուրքական սցենարով հայ-թուրքական "մերձեցման" խայտառակ գործընթացների ակտիվացում»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր