Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 հոկ 2021 16:57

«Դելտայի» նոր տեսակն ավելի՞ ագրեսիվ ընթացք ունի. Ռոսպոտրեբնադզորի արձագանքը

 Տվյալներ, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի նոր տեսակը՝ AY.4.2 –ը, հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն դիմացկուն է հակամարմինների նկատմամբ, գոյություն չունեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKBA) հայտնել էր, որ AY.4.2 նոր տարբերակը կարող է տարբերվել «Դելտայի» համեմատ տարածման ավելի բարձր տեմպերով: Երեկ հայտնի է դարձել Մոսկվայում ու Մերձմոսկվայում նոր տեսակով վարակման երեք դեպքի մասին:
«Տվյալներ այն մասին, որ նոր վիրուսը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն հակամարմինների գործողության դեմ դիմացկուն է, դեռ չկան։ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները հրապարակել են նախնական վերլուծության արդյունքները, ու դրանք վստահելի ապացույցներ չեն ներկայացնում, որ VUI-21OCT-01-ի ու սկզբնական «Դելտայի» միջև հոսպիտալացման կամ մահվան ռիսկերի տարբերություն կա», - ասել է Խաֆիզովը:
Նա պարզաբանել է, որ այս վերլուծությունը չի արվել արդյունքների վրա ազդող առանցքային այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տարիքն ու պատվաստման առկայությունը, ուստի արդյունքները պետք է զգուշությամբ մեկնաբանվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր