Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

29 հոկ 2021 13:11

Նորմալ կառավարիչը հրահանգ կտար այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, դա չարվեց, ավելին` հակառակորդը ներխուժեց ՀՀ սահմաններից ներս ու սկսեց իր համար սահմաններ կահավորել

ՀՀ սահմանին վերաբերող գործողությունները պետք է լինեն գրավոր և համապատասխան օրգանի հրամանով։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամամանկ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով պատերազմից հետո Սյունիքի որոշ հատվածներից մեր զորքերի հետքաշման դեպքին։
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Սյունիքում հայկական զորքերի հետքաշման հրաման տալուց առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել։ Այդ հրամանն անձամբ ինքն է տվել։
«Պետք է ռազմական կառավարման ընթացակարգերի համաձայն իրականացվեր այդ ամբողջ գործողությունը և ձևավորվեր կառավարման օրգան, որտեղի էլ կլինեին գրավոր կամ բանավոր հրահանգները։ Փաշինյանի ասածից հետո չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է նման որոշում կայացրել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է` կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, և չէր կարող որևէ մեկը բանավոր հրաման տալ հետ քաշվելու»,–ասաց Օհանյանը։


Նրա խոսքով` նորմալ կառավարիչը հրահանգ կտար այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, մեզ համար շահեկան վիճակում կանգնել` դեռ մի փոքր էլ առաջ։ Դա չարվեց, ավելին` հակառակորդը ներխուժեց ՀՀ սահմաններից ներս ու սկսեց իր համար սահմաններ կահավորել։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ եթե մենք ապրեինք իրավական և ժողովրդական պետության մեջ` դատախազությունը նյութեր կպատրաստեր Փաշինյանի` Սյունիքից զորքերը հետ քաշելու երեկ արած հայտարարության հիման վրա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր