Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

02 նոյ 2021 10:17

Հայաստանին անորակ զենք մատակարարվե՞լ է, թե ոչ. ովքե՞ր են կանգնած նրանց մեջքին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է, որ նոր քրեական գործ է հարուցվել Հայաստանին մատակարարված զենքի հետ կապված: Կան կալանավորվածներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավիթ անունով: Վերջինիս փաստաբաններն արդեն հայտարարել են, որ մեղադրանքը չեն ընդունում, և որ Հայաստանին անորակ զենք չի մատակարարվել:


«Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանն ասել է, որ արդեն իսկ ձեռք են բերել այդ մեղադրանքը հերքող, արդարացնող ապացույցներ:


«Այստեղ գործ ունենք ոչ իրավական պրոցեսների հետ: Ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարվում նախաքննության մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրա վրա աչք են փակում ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանները», - նշել է փաստաբանը և հավելել, որ ուղղորդված նախաքննություն է ընթանում, ինչպես նաև առկա է ոչ անկախ դատարաններին հանձնարարություններ տալու գործոնը:


«Այստեղ այլ խնդիրներ են դրված, քան օբյեկտիվ իրականությունը պարզելն է: Թե դրա մեջքին ովքեր են կանգնած, թողնում ենք ձեր մեկնաբանությանը, բայց կարծում ենք՝ այստեղ կան ուժեր, որոնց ձեռք է տալիս այս իրավիճակը», -  ասել է Արմեն Հարությունյանը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր