Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

03 նոյ 2021 15:54

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակված անձանցից 49-ը «Դատապարտյալների հիվանդանոցում» են

Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում Covid-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը՝ հավելելով, որ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի» նախապես առանձնացված բաժանմունք։

«Ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, բժիշկների հսկողության ներքո»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր մահացել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ն։ Նրա մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր Covid-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր ասել կալանավորի մահվան մասին և նշել, որ քննարկում են հրատապ միջոցներ ձեռնարկելու հարցը, որպեսզի գոնե ժամանակավորապես սահմանափակեն որոշակի շարժը ՔԿՀ–ներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր