Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

03 նոյ 2021 16:14

Ես և իմ թիմն Արցախի 75 տոկոսի կորստի ու պարտության համար պատասխանատվություն չենք կրում

Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն այսօր  լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։


Հարցին՝ իշխող թիմին մեղադրում են Արցախը հանձնելու գործընթացի մեջ, այդ դեպքում ինքը պատրա՞ստ է կրել պատասխանատվություն, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար, չէի անդամակցի։ Ես գտնում եմ, որ եղել են ցավալի վիճակներ, իրավիճակներ, և իմ թիմը, որին ես միացել եմ և ավելի եմ խորացնում իմ միացումը, արժանապատվորեն փորձում է տարիներ շարունակ կուտակված ցավը, դժվարությունը, կորուստները կրել և պատասխան տալ դրա համար։ Ես էլ ուզում եմ իրենց հետ միասին պատասխան տալ նույնիսկ մեր չարածների համար»,- շեշտեց նա։



Հարցին՝ Արցախի 75 տոկոսի կորստի ու կրած պարտության պատասխանատվությունը կրո՞ւմ է, Կարեն Անդրեասյանը հարցին հարցով պատասխանեց.


«Արևը ծագում է արևելքո՞ւմ, թե՞ արևմուտքում։ Այն, ինչ բոլորս գիտենք, որ եղել է պարտություն՝ եղել է և այդ պարտության համար պատասխանատվություն, ես չեմ կրում, կարծում եմ՝ նույնիսկ իմ թիմը չի կրում, կրում են բոլոր նրանք, ովքեր երկիրը թուլացրել ու հասցրել են այս վիճակին, կայացրել են այնպիսի սխալ որոշումներ, որոնք բերել հասցրել են կամ ամենի, կամ ոչնչի։


Ցավոք, այդ 30 տարվա պայքարի մեջ ոչ թե կառուցել են, այլ թուլացրել են, և այդ ամենի պատասխանատվությունը կրում են բոլոր նրանք, ովքեր այդ թուլացման ժամանակ հանգիստ վայելել են ամեն ինչը։ Բոլորս ենք եղել, նաև նորերը, հները, որովհետև 30 տարի միասին ենք ապրել»,- շեշտեց Կարեն Անդրեասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր