Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Միջերկրականում. մասնակցում է նաև Ադրբեջանը

Գործողությանը կմասնակցեն F-16 ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության որոնողափրկարարական խմբեր, առափնյա պահպանության նավեր և ափի որոնողափրկարարական ուղղաթիռներ։
Կներգրավվի նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի մեկ նավ։
Ուշագրավ է հրավիրված դիտորդների կազմը՝ Բահրեյն, Իրաք, Հորդանան, Լիբիա, Նիգերիա, Պակիստան, Օման և Ուկրաինա, թեև, ըստ թուրքական կողմի, զորավարժությունների նպատակը թուրքական ռազմածովային ուժերի պատրաստության ստուգումն է:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հունաստանը, Կիպրոսը և Եգիպտոսը համաձայնագիր էին ստորագրել Միջերկրական ծովում` թուրքական ծովային սահմանների մոտակայքում, համագործակցության վերաբերյալ: