Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

05 նոյ 2021 14:33

Ամերիկացի լրագրողը հայտնել է ադրբեջանական դասագրքերում հերթական պատմակեղծարարության մասին՝ հայերին անվանելով ավազակախմբեր

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է 7-րդ դասարանցիների համար նախատեսված «Ղարաբաղի պատմություն» ադրբեջանական դասագրքից հատված Առաջին համաշխարհային պատերազմի պարբերությունից։

Ձեռնարկում ասվում է. «Ռուսաստանի կողմից ստեղծված և զինված հայկական ավազակախմբերը ցեղասպանություն են իրականացրել խաղաղ մուսուլման բնակչության նկատմամբ։ Հարյուրհազարավոր հայեր տեղափոխվեցին հնագույն ադրբեջանական հողեր՝ Երևան, Գյանջա, Բաքու»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական «պատմության» դասագրքում առաջադրանք էր հրապարակվել ուսանողների համար՝  «համեմատել հույն ազգայնականների կողմից Կիպրոսի թուրք բնակչության և հայ օկուպանտների կողմից Ղարաբաղում ադրբեջանցիների դեմ իրականացված ցեղասպանությունն ու ահաբեկչական գործողությունները»։

Իր հերթին, հունական Greek City Times-ի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը ռեթվիթել էր գրառումը և գրել. «Ադրբեջանցիները մտնում են՝ իմ Twitter-ում գրում. «Ադրբեջանը հույների հետ խնդիրներ չունի, մենք միայն հայկական քարոզչության հետ ենք խնդիրներ ունենում»»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր