Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

08 նոյ 2021 13:47

Տեսանյութ.Ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի

Առաջիկայում սպասվող ենթադրաբար մոսկովյան հանդիպումից հետո ազգային մտահոգություններ ունեցող ուժերին մտադիր ենք հավաքել կլոր սեղանի շուրջ՝ հասկանալու համար ով ով է Հայաստանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Նժդեհի արձանի մոտ քաղաքական ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:


«Այս իրավիճակում շատերը փորձում են անմաքուր խաղեր խաղալ, ինչը մեր կողմից անընդունելի է: Մեր բողոքի նպատակը հայ հասարությանն ուղղված զգոնության կոչն է, որպեսզի արթնանա մարդկանց մեջ սեփականատիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունն իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։ Դա արտահայտվում է ոչ միայն անցած տարվա պարտությամբ ու հրադադարի հայտարարությամբ, այդ ցավոք սրտի, դրանք նաև ծիլեր են տալիս, որը մենք պարտավոր ենք կասեցնել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։




Նրա խոսքով, այս կասեցումը պետք է լինի առողջ ուժերի, ազգային գիտակցություն ունեցող մարդկանց ու կառույցների շնորհիվ. «Հնարավոր է ակցիան լինի մարդաշատ կամ սակավաթիվ մարդկանցով։ Կարևորը չլռելն է։ Եթե մենք լռում ենք, ուրեմն համաձայնություն ենք տալիս, մեղսակից, հանցակից ենք դառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հայ մարդը պետք է այսօր ոտքի կանգնի»,- ասաց Մանասարյանը։


Անդրադառնալով եռակողմ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին հարցին, ակցիայի նախաձեռնողներից Թաթուլ Մանասերյանը նշեց, ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի։


«Պետք է ժողովրդի հետ կապը վերականգնվի նաև ժողովրդի պարտադրանքով։ Առանց ժողովրդի մասնակցության չպետք է թույլ տրվի նման բախտորոշ պահերին օրինազանցություն տեղի ունենա, ինչպես անցյալ տարի, երբ խախտվեցին Սահմանադրությունը, օրենքները»,- ասաց նա։


Նշենք, որ Երեւանի Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել: 27 քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությանը, որից հետո երթով շարժվել են դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, ապա Եռաբլուր պանթեոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր