«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 նոյ 2021 14:10

Պետք է հասկանան նաև Երևանում, պետք է մի կողմ դնեն թշնամությունն ու նայեն ապագային

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին:


«Չի կարելի է ապագա կառուցել միմյանց նկատմամբ ատելության և չարության հիման վրա: Դա վերջապես պետք է հասկանան նաև Երևանում: Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Աքարը:



«Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունն անքակտելի է: Այդպես եղել է, կա ու կլինի: Այսօր կարևոր է ապահովել կայունության և խաղաղության երկարատևությունը տարածաշրջանում: Այս առումով կարևոր քայլ է դարձել Շուշիի հռչակագիրը»,-ասել է թուրք նախարարը:


Աքարը հավելել է, որ «Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն քաղաքականությունը և օգտվեն պատմական հնարավորությունից տարածաշրջանում համագործակցություն ծավալելու համար, այդ թվում՝ «3+3» հարթակի միջոցով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր