Ապրիլի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»       Երևանում օրինաչափությունը նույնն է, անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի. «Ժողովուրդ»    

10 նոյ 2021 16:58

Իբր Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է

Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր