Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը          Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները       Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել    

11 նոյ 2021 13:58

Տեսանյութ.Առևանգո՞ւմ եք.Կառավարության մոտից բռնի ուժով բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կանանց

Կառավարության շենքի դիմաց իշխանութունների դեմ բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները սկսեցին ուժով, հրելով տեղափոխել ոստիկանական մեքենաներ։ Այդ ընթացքում նրանք ԶԼՄ-ներկայացուցիչներից պահանջում էին չլուսանակրել իրենց ու իրենց արարքները։

«Մի նկարի, տար էն յան կամերան»,-բղավում էին ոստիկանները։

Ի պատասխան ոստիկանների ագրեսիվ գործողությունների՝ ակցիայի մասնակիցները նրանց հասցեին գոռում էին՝ «թուրք, անհայրենիքներ»։

Մեքենան հեռանալուց հետո ոստիկանները սկսեցին քաշքել Ալլա անունով կնոջը, որ մասնակցում էր ակցիային։ Ոստիկանական մեկ այլ մեքենայի մոտ, որում տեղավորում էին ակցիայի մասնակիցներին, պատգամավոր Արթուր Ղազինյանը հետաքրքրվում էր՝ «Ո՞վ է ղեկավարը։ Ո՞րն է մարդկանց բերման ենթարկելու հիմքը»։

Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հայտարարեց, եթե ապօրինի են համարում բերման ենթարկելը, ապա կարող են բողոքարկել։

Արթուր Ղազինյանը նշեց, ոստիկաններն ապօրինի պահանջ են ներկայացնում, մարդկանց բերման ենթարկելու համար որևէ հիմք չկա։
«Առևանգո՞ւմ եք, չեմ հասկանում»,-ասաց Ղազինյանը։

Այս պահին ոստիկանները մի քանի շարքով շրջափակել են կառավարության շենքը։

Հիշեցնենք, որ ակցիան հրավիրվեց այն բանից հետո, երբ  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան հատվածում Ադրբեջանն այսօրվանից մաքսակետեր է տեղադրելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր