ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»          Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել       24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում    

11 նոյ 2021 16:40

Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն գործի անցավ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմապահ ուղեկալներն ու մաքսային կետերը:
Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված, այլապես այդ ճանապարհը կփակվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտարարում է այլընտրանքային ճանապարհի վերանորոգման ավարտի մասին, նույն օրը ադրբեջանը փակում է դավաճանաբար իրեն նվիրած հայկական ճանապարհը:

Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները:
Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան, որն հիմա օգտագործվում է երկկողմ ձևաչափով «զանգեզուրի միջանցքը» փաստացի կյանքի կոչելու և Արցախից հետո Սյունիքը ադրբեջանին հանձնելու նպատակով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր