Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

12 նոյ 2021 13:29

Մինչև հաջորդ ընտրություններ Հայաստանը կարող է չլինել.բարդություններ ենք ունենալու սկսած ջրային ռեսուրսներից մինչև էներգետիկ, պարենային և անվտանգության խնդիրներ

Մինչև հաջորդ ընտրություններ Հայաստանի Հանրապետություն ուղղակի կարող է չլինել, սրանք էլ՝ փախած լինեն,- այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Վերջինս նշում է՝ պետք է համախմբել ու դուրս բերել երկիրը ծանր վիճակից։

ՊՆ նախկին փոխնախարարը կարծում է, որ Հայաստանը բարդություններ ունենալու է, ամենապարզ, կենսական նշանակության խնդիրների առաջ է կանգնելու՝ սկսած ջրային ռեսուրսների, հողային ու գյուղատնտեսական խնդիրներից մինչև էներգետիկ, պարենային և անվտանգության խնդիրներ։

Ըստ Զաքարյանի, հսկայական խնդիրների շղթայի մեջ ենք ընկնելու ապագայում՝ չունենալով անվտանգային օղակներ։ Իշխանությունը թեկուզ տասը տարով չի հաշվարկում բնակիչների կենսագործունեությունը ոչ սահմանամերձ, ոչ էլ այլ բնակավայրում.

«Վստահ եմ, Ադրբեջանը բարձրացնելու է անկլավների խնդիրը։ Դեռ հանրայինացված չէ, թե ուրիշ որտե՞ղ կարող են մեկ գիշերվա մեջ որոշել մաքսային կետեր տեղադրել։ Այս վատ երազը պետք է ավարտել»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ սպասել հնարավոր չէ, հետագայում ավելի ծանր բացահայտումներ կլինեն։

«Կապիտուլյանտին պահում են իշխանության միայն մի դեպքում, որպեսզի կապիտուլյացիան շարունակվի, որովհետև դա այն իշխանությունն է, որ պատրաստ է իր պետության հաշվին գնալ զիջումների։ Մինչև ու՞ր է գնալու, մնալու է միայն Երևանն իր շրջակայքո՞վ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր