Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

09 սեպ 2023 17:37

Մարդկանց վերաբերմունքը սեփական բակի, փողոցի նկատմամբ, մինչև անվտանգային և սահմանային հարցեր, սկսվում է մանկապարտեզից

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր շարունակել է նախընտրական հանդիպումներն Ավան վարչական շրջանում։ 

Տիգրան Ավինյանն ասաց, որ  Երևանում կառուցվում են սեյսմակայուն և ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող դպրոցներ. «Պայմաններ են ստեղծվում, որ երեխաները մեծանան ու դառնան ոգով, մարմնով, գիտելիքներով ուժեղ:Մենք Երևանում այս տարի միայն հիմնանորոգում ենք 24 մանկապարտեզ, և դրանք հիմնանորոգելով ստեղծում ենք լավագույն պայմանները երեխաների համար։ Մենք սարքում ենք ֆուտբոլի դաշտեր, բակեր։ Իրականում սրանք ուղղակի բարեփոխումներ չեն, ուղղակի վերանորոգումներ ու հիմնանորոգումներ չեն, սրանք միջավայր են Իրականում սա ամենակարևոր, ամենակարևոր գործն է, որ պետք է անենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Տ՚ Ավինյանը նաև նշեց, որ մարդկանց վերաբերմունքը սկսած սեփական բակի, սեփական փողոցի նկատմամբ, մինչև անվտանգային և սահմանային հարցեր, սկսվում է մանկապարտեզից. «Եթե մենք այսօր այդ հիմքերը ճիշտ դնենք, վստահ եմ, որ ապագայում շատ ավելի ուժեղ սերունդ ենք մեծացնելու, շատ ավելի ուժեղ երկիր ենք ունենալու, և իրենց շնորհիվ այս երկիրն ավելի ու ավելի է ամրապնդելու իր դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր