Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 նոյ 2021 15:30

Ադրբեջանի «մեծագույն հաղթանակն» ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է.Հայկական Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն է կառուցվելու

«Առաջարկում ենք թյուրքական աշխարհի մշակութային կենտրոն կառուցել Շուշիում՝ Ղարաբաղում, որը թյուրքական աշխարհի անբաժան մաս է հանդիսանում»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թյուրքական մշակույթի ու ժառանգության միջազգային հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևան Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 8-րդ նիստում ունեցած ելույթում, հաղորդում է ադրբեջանական Report-ը։

«Ադրբեջանի «մեծագույն հաղթանակն» ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, քանի որ այն միավորել է ամբողջ Թյուրքական աշխարհը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ հոգևոր աջակցությունն ամբողջ աշխարհի համար դարձավ իրական եղբայրության ու բարեկամության օրինակ»,-ասել է Էֆենդիևան։ Նա նշել է, որ Շուշիում թյուրքական աշխարհի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում։
 
«Այդ կենտրոնը կդառնա մեր պատմության, մշակույթի ու ժառանգության  միաձուլման վայր, կդառնա մեր համերաշխության խորհրդանիշերից մեկը, մեր հավերժական եղբայրության նոր ապացույցը»,- հայտարարել է նա։
Նշենք, որ սեպտեմբերին էլ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանի Խիվա քաղաքում «Թյուրքական մշակույթ» միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների խորհրդի 38-րդ նիստում հայկական Շուշիի թեկնածությունն առաջադրել էր որպես 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաք։ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են ոչնչացնել Շուշիի հայկական պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը՝ ձգտելով ամեն կերպ քաղաքից վերացնել հայկական հետքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր