Կոչ ենք անում Հայաստանյայց, Արցախի և Հայաստանից դուրս գտնվող թեմերի երիտասարդաց կառույցներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին          Ինչո՞ւ է Փաշինյանը ճնշում գործադրում Առաքելական եկեղեցու և ընդդիմության վրա․ ՌԴ ԳԱ-ն զեկույց է հրապարակել       Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնվել ձնակույտում    

13 նոյ 2021 12:07

Շուշիի մոտ ադրբեջանցիները սադրել են արցախուն. Արցախի ԱԱԾ–ն մեկնաբանել է այսօրվա միջադեպը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին։

Ըստ ԱԱԾ–ի` Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

ԱԱԾ–ն կոչ է անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք` ԱՀ ներքին գործերի նախարարությունը։ հայտնել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր