Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

15 նոյ 2021 10:00

Լուրջ խնդիր է 6 գյուղի համար, 7-8 կմ ճանապարհը դառնում է մոտ 150 կմ․ Գևորգ Փարսյանը՝ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղակայելու մասին

Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական անցակետ տեղադրելու հետևանքով 6 գյուղ զրկվում են Կապանի հետ կապից։


«Այլընտրանքային տարբերակ չունենք, միայն Մեղրիով է ստացվում։ 7-8 կմ ճանապարհը պետք է անցնեն 150 կմ։ Կա 1990-ականներին կառուցված Գեղանուշով ճանապարհը, որը շատ դժվարանցանալի է, դա մեծ խնդիր է», - լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։




Նրա խոսքով, այլընտրանքային ճանապարհի կառուցումը սկսվել է երկու օր առաջ։


«Վաղվանից պետք է մտածենք 6 բնակավայրի բնակիչների մասին, պարենային ապահովման մասին։ Դա Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ , Շիշկերտ գյուղերն են, մոտ 600-700 բնակիչ», - ասաց Փարսյանը։  


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։


Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
«Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ», - ասված է հաղորդագրության մեջ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր