Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

17 նոյ 2021 14:49

Գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ ենք հետ շպրտել

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) խիստ մտահոգիչ է համարում Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակը. հայտնում է syuniacyerkir.am-ը:


Հարցին, թե Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատարն ի՞նչ մտածումներ ունի նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո, պատասխանեց՝ «Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, ուստի եւ պետք է դրանք հետ վերցնել ու հավասարակշռությունը վերականգնել: Իսկ «Սիսական» ջոկատը՝ հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ է այսօր եւեթ կանգնելու գործող բանակի կողքին ու հետ շպրտելու Սիսիանի տարածք ներխուժած թշնամուն, սպասում ենք թույլտվության եւ զենք տրամադրելուն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր