Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

17 նոյ 2021 15:09

Բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ,պառլամենտի ամբիոնից էլ կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները դադարացրեք

Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով  հոխորտանքները ևս:


Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն  փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:


Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:


Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր