Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության       Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն    

17 նոյ 2021 16:18

Երևանը Մոսկվայից օգնություն է ակնկալում.եթե խնդիրն անհնար է լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա պետք է լուծել ռազմական ճանապարհով

ՀՀ իշխանությունները Ռուսաստանից ակնկալում են, որ վերջինս, իբրև ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Коммерсанть»-ի հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։




«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997թ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձաբար օգնել միմյանց։ Այս էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,- ասել է նա։


Ճշգրտող հարցին՝ առաջին հերթին Երևանը Մոսկվայից ինչպիսի՞ օգնություն է ակնկալում՝ ռազմական, թե դիվանագիտական, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք կողմնակից ենք, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, բայց եթե դա անհնար է լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր