Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 նոյ 2021 11:53

Կալիֆոռնիացի հայ ամուսինները, թողնելով 3 երեխաներին, խարդախությամբ 20 մլն դոլար հափշտակելով,փախուստի են դիմել

Ամուսնական զույգը Կալիֆոռնիայից, որը մեղադրվում է COVID-19-ի օգնության հիմնադրամի հետ կապված խարդախության մեջ, փախուստի է դիմել՝ թողնելով երեք երեխաներին, գրում է Insider-ը։


43-ամյա Ռիչարդ Այվազյանը եւ նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տեր-Աբելյանը, թաքնվել են կեղծ ինքնության տակ՝ օգտագործելով տարեց կամ մահացած մարդկանց եւ ուսանողների անունները, որոնք հեռացել են ԱՄՆ-ից, ստանալու համար փոքր բիզնեսի աջակցության եւ համավարակի ժամանակ մարդկանց օգնելու համար տրամադրվող գումարները։ Խոսքը 20 մլն դոլար գումարի խարդախության մասին է։


Զույգը կանխիկ գումարն օգտագործել է Թարզանայում, Գլենդելում եւ Փալմ Դեզերտայում շքեղ տներ գնելու համար, ինչպես նաեւ ձեռք է բերել ոսկեդրամներ, ոսկերչական իրեր, շքեղ ժամացույցներ, դիզայներական պայուսակներ եւ Harley Davidson մոտոցիկլետ։


Ամուսինները եւ Ռիչարդ Այվազյանի եղբայրը մեղավոր են ճանաչվել։ Օգոստոսի 29-ին զույգը փախել էր  ու գրություն թողել երեխաներին, տեղեկացնում է The LA Times-ը։ «Երբեւէ մենք նորից միասին կլինենք։ Սա հրաժեշտ չէ, այլ ոչ մեծ ընդմիջում»,- գրել էին նրանք։


Այս շաբաթվա սկզբին նրանք օկրուգային դատավոր Սթիվեն Ուիլսոնի կողմից հեռակա դատապարտվել են. Այվազյանը՝ 17, Տեր-Աբելյանը՝ վեց տարվա բանտարկության։ Արթուր Այվազյանն ստացել է հինգ տարվա ազատազրկում։


Այվազյանի փաստաբանի խոսքով՝ խարդախների երեխաները (13, 15 եւ 16 տարեկան) ապրում են տատիկի եւ պապիկի հետ, տեղեկացնում է The New York Times-ը։


ՀԴԲ-ն 20 000 դոլարի պարգեւավճար է առաջարկում տեղեկության համար, որի օգնությամբ Այվազյանը եւ Տեր-Աբելյանը կձերբակալվեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր