Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

19 նոյ 2021 15:21

Եթե Հայաստանը պնդի Զագեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը, ապա Բաքուն եւս կարող է փոխել իր մոտեցումը Լաչինի միջանցքի հանդեպ

Եթե Հայաստանը պնդի Զանգեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը՝ ասելով, որ խոսքը սովորական ճանապարհի մասին է, ապա Բաքուն եւս կարող է փոխել մոտեցումը Լաչինի միջանցքի հարցում։ Այս մասին haqqin.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը։


Նրա խոսքով՝ Փաշինյանի խոստովանությունը Ադրբեջանի հետ սահմանազատման ընդունելիության մասին բոլորովին չի նշանակում հարցի լուծում։ Հայաստանի վարչապետը համաձայնություն է տվել մասնակցելու գործընթացին, որը կարելի է ձգձգել անվերջ։ Զուլֆուղարովի խոսքով՝ Փաշինյանի համաձայնությունը սահմանազատմանը վերաբերում է միայն հարցի տեխնիկական կողմին։ Այն դեպքում, երբ որպես հիմք այստեղ անհրաժեշտ է ավելի լուրջ փաստաթուղթ, որում կընդունվեին նաեւ հարեւան երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու նրանց ինքնիշխանության փոխադարձ հարգումը։ Պայմանագիր ստորագրելով Ադրբեջանի հետ սահմանների ճանաչման մասին՝ Հայաստանը մի կողմ է քաշվում, իսկ նրա տեղը զբաղեցնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անմիջապես բանակցությունների սեղանին կվերադրաձնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը,- կարծում է Զուլֆուղարովը։- Սա ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած որոշման վրա վետոյի իրավունք ունի եւ, հետեւաբար, կազդի միջնորդական առաքելության վրա։
ՆԳՆ նախկին ղեկավարը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա ազդեցության քիչ լծակներ չունի։ Մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի բաց մնացած հարցը, ինչպես նաեւ ադրբեջանցիների վերադարձի հնարավորությունը Հայաստանի տարածք։ Այսինքն՝ խոսքը սիմետրիկ մոտեցման մասին է, երբ Երեւանի կոչերը Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին հատուկ իրավունք տրամադրելու մասին հավասարակշռվում են Բաքվի կոչերով՝ ադրբեջանցի փախստականներին ապահովել Հայաստանի տարածքի հայրենի քաղաքներ եւ գյուղեր վերադառնալու իրավունք։


«Սիմետրիայի սկզբունքը պետք է տարածվի նաեւ երկու միջանցքների փոխկապակցվածության վրա։ Եթե Հայաստանը պնդի Զագեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը՝ ասելով, որ խոսքը սովորական ճանապարհի մասին է, ապա Բաքուն եւս կարող է փոխել իր մոտեցումը Լաչինի միջանցքի հանդեպ, որի անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները, իսկ սահմանային պահպանության եւ մաքսային ծառայության գործառույթները կանցնեն ադրբեջանական կառույցներին»,- ասել է ներքին գործերի նախկին նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ ամեն բան չէ, որ պարզ է, թե խորհրդային ինչ քարտեզներով են իրականացվելու սահմանազատումն ու սահմանագծումը. «Չի բացառվում, որ մինչեւ 1929թ. ԽՍՀՄ քարտեզներով, որոնց համաձայն՝ Զանգեզուրը Ադրբեջանական ԽՍՀ մասն էր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր