ԱՄՆ-ն և Արևմուտքը մտահոգված են. հզորների՝Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան կարող է շատ ցավոտ լինել          Տեսանյութ․Զելենսկին կրկին ուղերձով դիմել է ազգին       «Օրենքով գողերը» դատի կտան Վրաստանի նախագահին    

19 նոյ 2021 15:49

Պուտինը ասեց՝ պիտի բացվեն կորիդորները.թշնամու ախորժակը բացվել է. ՀՀ-ին զոռբայությամբ պարտադրում են Զանգեզուրի միջանցք

«Սիրելի հայրենակիցներ, մենք ստիպված այսօր այստեղ ենք զարգացումներն են մեզ ստիպում լինել այստեղ: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու խոստացած ապագան և խաղաղության դարաշրջանը թակկեց մեր դուռը, պահը օրհասական է և թշնամի կոչվածի ախորժակը բացվել է. նա կանգ չի առնի ու մտադիր է զոռբայությամբ շարունակել Պուտին-Լավրով պլանի իրագործումը, այն է, սողացող ագրեսիան, որոշ դեպքերում նաև  պատերազմի բացահայտ գործողությունների միջոցով Արցախը օտարելուց հետո օտարել նաև Սյունիքը և Հայաստանին պարտադրել նաև Զանգեզուրի միջանցքը». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Պն դիմաց Ազգային-ժողովրդավարական բևեռի կուսակցության հավաքի ժամանակ ասաց Բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը:


«Այսօր որքան էլ որ մեր ներկա իշխանությունները ասում են՝ դա միջանցք չի, դա միջանցք է և միջանցք բառը երեկ արտաբերեց ինքը՝ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ կոլեգիայի նիստում: Ասեց, որ պիտի բացվեն կորիդորները: Եվ այն, ինչ մի քանի օր առաջ տեսանք մենք բոլորս՝ ագրեսիայի տեսքով զոհեր, գերիներ, խոսում է նրա մասին, որ իրական սպառնալիք կա, վտանգ կա, որ դա կշարունակվի և կարող է նույնիսկ  վերածվել լայնածավալ  հարձակման»,- ասաց Գասպարյանը


 Բևեռի մասնակից Գագիկ Եղիազարյանը ներկայացրեց իրենց պահանջը. 


 «Մեր պահանջն է, որ նախ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, զինեն սահմանամերձ բնակչությանը և բանակը բերեն մարտական պատրաստվածության ու զուգահեռ դիմեն մեր իրական դաշնակիցներին: Չակերտավոր մեր ռազմավարական դաշնակիցը իրականում մեր գլխավոր թշնամին է, որը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև խոչընդոտում է, աջակցում է թշնամուն և նրա օրակարգը»,- ասաց Եղիազարյանը:


«ՀՀ իշխանության ղեկին գտնվող գաղութային ադմինիստրացիան իրական քայլեր չի ձեռնարկում թշնամու էսկալացիան կանխելու համար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ հրաման կա չկրակել»,- եզրափակեց Եղիազարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր