Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

20 նոյ 2021 11:17

Թշնամու ջրաղացին ջուր լցնել. վախենում եմ, որ Քոչարյանի ասած զրոյական կետը հաշվի կառնվեն այն դիրքերը, որոնց վրա այս պահին կանգնած են ադրբեջանական և թուրքական զորքերը

Անկեղծ ասած՝ դժվար է պարզաբանել Անդրանիկ Քոչարյանի միտքը, բայց երբ նա ասում է, որ սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, վախենում եմ, որ զրոյական կետ ասելիս հաշվի առնվեն այն դիրքերը, որոնց վրա այս պահին կանգնած են ադրբեջանական և թուրքական զորքերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում իր մտավախությունը հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։


«Մենք այս պահին այս գործընթացի մեջ որևիցե կերպ չենք կարողանում սեփական շահ սպասարկել, հետևաբար յուրաքանչյուր պաշտոնյայի արած հայտարարություն ինձ համար լի է վտանգներով։


Որովհետև որևէ մեկը կարող է ասել՝ եթե դուք դելիմիտացիա-դեմարկացիա չեք արել, ինչպե՞ս եք կարողանում պետական մակարդակով հայտարարել, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներն «իրենց հողի» վրա են կանգնած, կամ ինչպես են ՀՀ իշխանության ներկայացուցիչներն օգտագործում ադրբեջաներեն տեղանուններ։ Սա պետական և ազգային անվտանգության լրջագույն խնդիր է», - ասաց քաղաքագետը։


Սուրեն Պետրոսյանը նկատեց՝ եթե իշխանությունը, լինելով երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության գլխավոր պատասխանատուն, ինքն է առաջ տանում ոչ հայանպաստ օրակարգը, կարելի է փաստել, որ արտաքին՝ ադրբեջանաթուրքական սպառնալիքից զատ՝ մենք ունենք նաև ներքին սպառնալիք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր