Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

20 նոյ 2021 13:14

«Դեկտեմբերի 31-ին զգույշ եղեք հայեր, որտեղ էլ ապրում եք». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը այսօր խոսեց խորհրդանիշների մասին, որոնց Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս: «Անշուշտ, հիշում եք օրերս՝ նոյեմբերի 8-ին, կատարվածը Շուշիի տակ, երբ հայ սպանվեց: Դա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեկ տարին լրանալու նախօրյակն էր: Անպայման մարդկային նոր զոհ պետք է լիներ: Դա բարբարոսներից եկած սովորույթ է:

Կարող եք հարցնել, թե նոյեմբերի 16-ին ինչ էր, երբ նրանք նոր մարտական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ: Ասեմ, նոյեմբերի 17-ին Ադրբեջանում նշվում էր ազգային վերածննդի օրը: Հստակեցնենք, որ այդ սիմվոլիզմը իրենց մոտ պահպանվում է, եւ այն մարդիկ, ովքեր իրականացնում են դա, հետագայում ուղղակի խրախուսվում են ամենատարբեր ձեւերով:

Եթե մենք իշխանության մեջ չունենք մեկը, որը զգուշացնի, թե որ օրերին ինչ է լինելու, ես պարտքս եմ համարում ասելու, որ դեկտեմբերի 31-ը համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է: Զգույշ եղեք, հայեր՝ որտեղ էլ ապրում եք»,- հորդորեց տիկին Ալավերդյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր