Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 նոյ 2021 13:16

Իրանի ԱԳ նախարարը «ադրբեջանական հողերի ազատագրումը» որակել է որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր սկիզբ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Կովկասյան տարածաշրջանը, գրում է իրանական Mehr գործակալությունը։ Հանդիպմանը Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու երկրների առևտրային հարաբերությունների աճի ու երկկողմ հարաբերությունների խորացման կապակցությամբ՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը» բնութագրելով որպես «երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը առևտրի, տրանսպորտի ու տուրիզմի ոլորտում։ Անդրադառնալով ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա ասել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել «ազատագրված տարածքների» (Արցախի գրավյալ տարածքների) վերականգնմանը։

Աբդոլլահիանը նաև ընդգծել է երկու երկրների քաղաքացիների համար ճանապարհորդությունների սահմանափակումների մեղմացման և թռիչքների վերականգնման անհրաժեշտության մասին։ Բացի այդ, իրանցի պաշտոնյան հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության սատարման վերաբերյալ և ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփելիությունը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանում կայացած հանդիպումների վերաբերյալ ու նշել, որ երկու երկրները մոտ են գազի, նավթի ու տրանսպորտի բնագավառներում պատմական համաձայնագրերի կնքմանը։ Նա նաև ընդգծել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների կառուցողական դերը վերջին լարվածության թոթափման հարցում ու հայտարարել, որ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2022 թվականի սկզբին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր