Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

22 նոյ 2021 14:29

Հանցագործների նպատակը վճարային տերմինալը կողոպտելն էր. զինված են եղել դիմակներով ու երկաթե ձողերով

Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը:


ՀԿԵ-ից հայտնում են, որ երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան:




Չնայած ուշ ժամին՝ ընկերության աչալուրջ աշխատակիցների կողմից օրինազանցներից մեկի փախուստը կանխվել է, և նա հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին: Երկրորդ անձի ինքնությունը նույնպես հայտնի է, սակայն վերջինս դեռևս գտնվում է փախուստի մեջ։


Պատահարն արձանագրվել է նաև «ՀԿԵ» ՓԲԸ տեսանկարահամնան համակարգի միջոցով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր