Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

22 նոյ 2021 15:07

Տեսանյութ.Մենք Իրավունք ունենք իմանալու.Անտերություն է՝ թշնամին որտեղից ուզում, մտնում է

«Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչ է կատարվում ու ինչ է կատարվելու մեզ հետ»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։ Դիմելով համայն հայությանը, Գրիգորյանը կոչ արեց արթնանալ և տեր կանգնել պետական և ազգային իրավունքին։


«Լինելով ժողովրդավար երկիր, մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում։ Մենք ժողովրդի մի մասնիկն ենք։ Համաժողովրդական պահանջով ասում ենք՝ հանրայնացրեք փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեն, որոնք կապ ունեն մեր, մեր զավակների, մեր գալիք սերունդների ապագայի, կյանքի, մեր զինվորների վիճակի հետ։ Ժամանակն է արթնանալ, հերիք է մտածենք մեր անձնական խնդիրների մասին»։


Գրիգորյանը կոչ արեց միանալ ու ապագայի մասին մտածել, կանգնել զինվորի կողքին, ով պաշտպանում է սահմանը։ Ըստ Գրիգորյանի, առաջնային այլ խնդիրներ չկան։


«Ի՞նչ ենք ուտելու, ի՞նչ ենք խմելու, կարևոր չէ։ Կարևոր է մեր հայրենիքի ապագան, մեր զինվորը։ Տեսնում եք՝ ինչ է կատարվում, անտերություն է, որտեղից ուզում մտնում են։ Կոչ ենք անում՝ թող վերազինեն մեր բանակը, ուժեղացնեն։ Մեր զինվորը հզոր է, բայց տեխնիկական համալրում է պետք՝ ժամանակակից զենքերով պետք է նրանց ապահովել։ Մենք ուրիշ ճար չունենք անճարությունից, պետք է միանանք իրար»,- ասաց Գրիգորյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր