Մայիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք առաջարկում ենք գործարան կառուցենք, որ մարդիկ աշխատեն, իրենք ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ինչ կապ ունեն    

26 նոյ 2021 15:33

Առեղծվածային դեպք Երևանում՝ սեփական տան դարպասի մոտ, աթոռին նստած, հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին:  Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ  ձեռքում էլ հայտնաբերվել է  երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր