Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

27 նոյ 2021 12:38

«Վրեժի մեջ կյանք կա».Ռուս օդաչուին սպանողը պարծեցել է, թե Ռուսաստանին դաս է տվել

«Գորշ գայլեր» շարժման թուրք արմատականները չեն անցել Սիրիայում ռուս օդաչու Յուրի Պեշկովի զոհվելու տարելիցի կողքով. գրում է EADaily-ն։

2015 թվականին նրա ինքնաթիռը Թուրքիայի սահմանի մոտ՝ Սիրիայում, խոցվել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից, իսկ  օդաչուն, որը հասցրել էր դուրս թռչել ինքնաթիռից, օդում գնդաահարվել էր Սիրիայից ժամանած զինյալների կողմից։ Այժմ հավանական մարդասպանը պարծենում է, թե Ռուսաստանին դաս է տվել: Անցյալ տարեվերջին զինյալն ազատ արձակվեց բանտից։

Նոյեմբերի 24-ին, երբ լրացավ Սիրիայում օդաչու Յուրի Պեշկովի զոհվելու վեցերորդ տարելիցը, թուրքական «Գորշ գայլեր» շարժման արմատականները սկսեցին սոցցանցերում տեքստեր տեղադրել իրադարձության վերաբերյալ։ Ալփարսլան Չելիքը բացառություն չէր, նա հայտարարեց, որ հենց ինքն է սպանել ռուս օդաչուին 2015 թվականին Սիրիայում։

Տեքստում ասվում է, որ նոյեմբերի 24-ը երկրորդ սելջուկ սուլթան Ալփ Արսլանի մահվան օրն է, որը ջախջախել է Բյուզանդիայի զորքերը և նախաձեռնել թուրքական էքսպանսիա դեպի Փոքր Ասիա, իսկ նոյեմբերի 25-ին ծնվել է «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշը։.

«Դա նաև 2015 թվականի նոյեմբերի 24-ի հիշողությունն է, երբ մենք կիրառեցինք այն, ինչ մեզ սովորեցրել էր մեր գլխավորը՝ Ղուրանը, «վրեժի մեջ կյանք կա», և այդպիսով` Ալփ Արսլանի ոգին դրսևորվեց մեր մարմնում: 2015 թվականի նոյեմբերի 24-ը ուսումնական ծրագրում իր տեղը գրավեց որպես այն օր, երբ մենք դաս ենք տալիս մեծ պետություններին։ Մենք կշարունակենք դա անել մինչև մեր վերջին շունչը»,- ասվում է Չելիքի գրառման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր