«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 նոյ 2021 15:26

Ազիզ Մուրադով ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել

Այս տարվա փետրվարին ԱԱԾ-ն հրապարակել էր, որ ադրբեջանցի ներկայացող հայաստանցին, ըստ ԱԱԾ-ի, սպառնացել ու շահագործել է անհետ կորածների իգական սեռի ազգականներին: Ավելի ուշ ԱԱԾ-ն այս գործը ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի , անչափահասների դեմ սեռական բռնության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն,որտեղ վարչության պետ Հովհաննես Համբարյանի գլխավորությամբ գործը ամբողջությամբ բացահայտել է եւ այն ուղարկվել է դատարան: Դատարանում նիստը անցկացվել է դռնփակ, որի արդյունքում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել մեղադրյալ Ալիկ Հայրապետյանին:



Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացին, որն արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների հարազատներին է ներկայացել որպես ադրբեջանցի Ազիզ Մուրադով, կալանավորված է։


 
Ըստ իրավապահների` Ֆեյսբուքում որպես Ազիզ Մուրադով ներկայացող հայաստանցին կապ է հաստատել անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականների հետ, սուտ տեղեկություններ է փոխանցել նրանց հարազատների գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին։ Իր տրամադրած տեղեկության դիմաց որպես ադրբեջանցի ներկայացած հայաստանցին անհետ կորածների հարազատներից պահանջել է իրեն ուղարկել իրենց մերկ լուսանկարները և տեսագրությունները և սպառնացել՝ հակառակ դեպքում կամ կսպանի, կամ էլ բռնության կենթարկի նրանց գերեվարված զինվորներին։ ԱԱԾ-ի փոխանցմամբ` Ֆեյսբուքի այս օգտատերը շահագործել է մի խումբ կանանց, այդ թվում` 16 տարին չլրացած աղջնակի, սպառնացել է նրանց։




Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում բերման ենթարկված քաղաքացին, որի տվյալները չեն հրապարակվում, խոստովանական ցուցմունքներ է տալիս և ներողություն խնդրում իր արարքի համար։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել, իսկ թե ինչ հոդվածով, չի հրապարակվում։


«Ֆեյսբուքյան կայքում գրանցվել եմ Ազիզ Մուրադով ադրբեջանական անուն-ազգանունից, օգտվելով այդ առիթից` անհայտ կորածների ծնողներից և քույրերից, և կանանցից ուզել եմ իրենց մերկ լուսանկարները, որպեսզի ես իրենց ցուցադրեմ իրենց եղբայրներին, որդիներին կամ ամուսիններին, և սպառնացել եմ նրանց ծնողներին և քույրերին, որ եթե իրենք իրենց լուսանկարները չուղարկեն, ես կվնասեմ իրենց երեխաներին կամ եղբայրներին: Ես ընդունում եմ իմ արարքը, իմ արածը սրբապղծություն է, ես այդքանը չգիտակցելով եմ արել` սեռական կարիքներից ելնելով», – ասում է նա ցուցմունքի մեջ:


7 STOPPED   
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ որպես Ազիզ Մուրադով ներկայացած օգտատիրոջ թիրախում է հայտնվել նաև Ղարախանյանների ընտանիքը։ Դեռ հունվարին որոնողական աշխատանքների հետևանքով հայտնաբերվել էր պատերազմի մասնակից 43-ամյա Արսեն Ղարախանյանի դին։ 4 երեխաների հայրը ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութի բնակիչ էր։ Ընտանիքը նրանից լուր չուներ երեք ամիս։ Կինը «Ազատությանը» պատմել էր, որ ամուսնու մարմնի վրա հրազենի հետքեր կային։ 3 ամիս լուր չունենալուց հետո Արսենի մասին տեղեկացել էին Ազիզ Մուրադով ներկայացած անձից՝ տեսանյութ էր ուղարկել, «Ազատությանը» փոխանցեց մահացածի եղբայրը՝ Կարեն Ղարախանյանը. «Ինքը գրել է, որ ձեր եղբայրը ողջ է, մեզ մոտ է, հետո մենք խնդրել ենք, ասել ենք` իր առողջականը ո՞նց է, ասել է` սաղ նորմալ է, իր հետ ոչ մի բան չկա, ասել ենք` մենք Ձեզ չենք հավատում, ինքը վիդեոն ուղարկեց, իրոք մեր եղբայրն է էլի, էնտեղ է, իրենց մոտ է: 2 հատ վիդեո է ուղարկել էլի, մեկը ուղարկել է, որ եղբորս թուրքերը խոսացնում են, ասում են` ասեք, որ Փաշինյանը սենց ա, նենց ա: Դե ի՞նչ անես, արդեն գերի ընկած մարդ ա, ինչ ասել են, ասել է էլի եղբայրս: Հետո մի հատ էլ նկար գցեց, ու ես չեմ իմանում, որ ինքը ոնց է իմացել, որ իմ եղբոր կնոջ անունը Վարդուհի է, էտ ա ցավալին պրոստը, ինքը աչքիս կապ ուներ էլի իրենց հետ: Վիդեոն որ տվել ա, ես հասել եմ Ղարաբաղ` Красный крест-ի (Կարմիր խաչ) մոտ, ցույց տվել իրենց»:


 
Կարեն Ղարախանյանը պատմեց, որ Ազիզ Մուրադով ներկայացած անձը ցանկություն է ունեցել խոսել նաև եղբոր կնոջ՝ Վարդուհու հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել ադրբեջանցի ներկայացած տղամարդու հետ. «Կինն ասաց` ես վախենում եմ էլի իր հետ խոսել, էտ ո՞վ ա, բան, թուրք ա էլի, չեմ խոսում: Ինքը մինչև սպանությունը` մինչև ամսի 15-ը, մեզ հետ կապվում էր, сообщения էր գրում, որ ողջ ա, 7 տարի նստացնելու ենք իրան: Հետո մենք գրել ենք, որ կուզենք հետը մի հատ խոսենք, ասաց` էլ ինձ հարց չտաք, ինքն արդեն սպանված ա»:


 
 
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ այս գործի շրջանակում կան տասնյակ տուժողներ, ովքեր պարզաբանումներ են տվել կատարվածի վերաբերյալ։ Կատարված խուզարկությունների արդյունքում էլ մեղադրյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս օգտագործած բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:


ԱԱԾ-ն թեև չի հայտնում, թե ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել քաղաքացուն, սակայն նաև տեղեկացնում է, որ նրա կատարած արարքի համար որպես պատիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազրկում:


Գլխավոր դատախազության տվյալներով` Հայաստանի իրավապահները քննում են պատերազմի հետ առնչվող ավելի քան 1600 քրեական գործ։ 560 անձի մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով՝ սպանության, մարդուն առևանգելու, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պետական դավաճանության, լրտեսության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար։ Օրերս էլ հաղորդվեց, որ Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար։


Ռազմական դրության պայմաններում Պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ նա պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել զորամասերից մեկի 72 զինծառայողներին։ Ըստ Քննչական կոմիտեի, սակայն, հրամանատարը ցուցաբերել է իշխանության անգործություն, անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը։ Նրա այս անգործության հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով հայտնվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ ադրբեջանական զինուժի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Ի դեպ, գործով մեղադրյալ Ալիկ Հայրապետյանը մշտապես հայտարարել է, որ չի ուզում ապրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր