Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև կանցկացվի բողոքի ցույց՝ «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց» խորագրով          Վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 10-ին 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Չմոռանաք, որ Աստծո Եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են՝ նետվելով պատմության աղբանոց    

29 նոյ 2021 13:20

Ասում են թուրքերը մասունքները հանձնելուց ասել են` Նենց են կռվել էս տղերքը , էնքան կորուստ են մեզ պատճառել...

Օրեր առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 11 հայ զինծառայողի աճյուն: Մոտ օրերս այդ տղաներից 9-ի հուղարկավորությունն է:
Ու ձեզ ոչ մի պաշտոնական աղբյուր չի ասի, որ այդ աճյունները ստանալու համար, ըստ օդում կախված լուրերի, զինվորների ծնողները դրսում միջնորդ գողականների են գտել, գումար հավաքել, տվել, որ իրենց որդիների աճյունները կարողանան ստանալ:
Ասում են թուրքերը մասունքները հանձնելուց ասել են. «Նենց են կռվել էս տղերքը, էնքան կորուստ են մեզ պատճառել, ու էնքան կատաղած ենք եղել մենք իրանց վրա, որ մեր մոտ ենք թաղել, որ հետքերը չգտնեն, չհերոսացնեն»:

Մենք իբրև թե ունենք պետություն, կան գերատեսչություններ, կա ԱԺ նախագահ, ով էս ամենի ֆոնին 200.000 դոլարանոց մեքենայով ա երթևեկում, կա վարչապետացու, ով ուղղակի պատասխանատուն է այս պատերազմի ու զոհերի, բայց չգիտես ինչու այդ նույն պետության համար զոհված զինվորի աճյունը թուրքերի մոտից բերելու համար ծնողն ա վճարում ու գողականներ խառնում: Պետությունը մեռած ա, պետության ղեկավարը մեռած ա, չկա: Բուտաֆորիայա ընդեղ քցած, ով կխոսա ամեն բանից, բացի իր բաժին պատասխանատվությունից:
Չգիտես էլ ինչ ասես էս ամենի պատասխանատուներին, որ սիրտդ մի քիչ հովանա: Թերևս մենակ մաղթես, որ իրենք էլ զգան էն, ինչ զգում ա իր զավակի մարմինը նրա զոհվելուց մեկ տարի անց միայն գտնող ու հուղարկավորող ծնողը:
Աստծուց ստանաք...
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան է

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր