ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 նոյ 2021 14:57

Հնարավոր է լինեն համապատասխան ճնշումներ. Առուշանյանի պաշտպան

«Մենք մնում ենք նույն դիրքորոշմանը, որ գործ ունենք բացառապես քաղաքական հետպանդման հետ, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,- Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նախքան Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստն ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:


Նա նշեց, որ մինչ օրս հույս ունի ու չի ցանկանում սխալվել, որ այս գործով գործ ունեն իրականում պրոֆեսիոնալ դատավորի հետ:


«Բայց այս գործը ստանդարտից դուրս գործ է, վստահ եմ նաև, որ, այո, հնարավոր է լինեն համապատասխան ճնշումներ այդ գործի առումով: Հետևաբար, այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է: Պաշտպանական կողմը չի հանձնվում, մինչև վերջ պայքարելու ենք»,- ասաց Է. Ալեքսանյանը:


Նրա խոսքով, իրենց համար Ա. Առուշանյանի խափանման միջոցի հարցը դեռ արդիակական է, բնականաբար, բարձրացնելու են այդ հարցը և հույս ունեն շատ շուտով նա կլինի ազատության մեջ:


«Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չկա, ամեն ինչ արվում է շատ ակնհայտ ու արհեստական, չենք կարող գնահատել որպես իրավական»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:


Պաշտպանը հայտնեց, որ ներկա պահին Ա.Առուշանյանի գործը մտել է դատաքննության փուլ: 


«Այսօր անցնելու ենք բուն դատաքննությանը, առաջին քայլով պետք է որոշվի ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը: Պաշտպանության կողմն ունի իր դիրքորոշումը, թե ինչպիսի ապացույցների հետազոտումից պետք է սկսվի դատաքննություն, բայց վերջանական որոշումը դատարանինն է:


Ապացույցների հետազոտումից հետո պաշտպանական կողմն ունի միջնորդություն, մարտավարական հանգամանքներից ելնելով՝ ներկա պահին չեմ ցանկանում դրա մասին բարձրաձայնել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր