ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

30 նոյ 2021 11:34

Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից,մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը

Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում  հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս մասին  ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։

Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան  տարածքը։ Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում  է  ադրբեջանական զորքը հետ քաշվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր