Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

30 նոյ 2021 12:40

Էրդողանի դիրքերը խարխլվում են, Թուրքիայում լիրայի արժեզրկման ֆոնին հացի հերթերը հասնում են հարյուրավոր մետրերի

Թուրքիայում սոցիալական վիճակն ավելի է սրվում։ Հացի համար հերթեր են գոյացել։ Ազգային արժույթի սրընթաց անկումով պայմանավորված արձանագրվել է սննդամթերքի բարձր գնաճ, ինչի պատճառով կտրուկ ավելացել է հացի սպառումը։


Վերջին ամիսներին գների շեշտակի բարձրացումն ու գործազրկությունը սկսել է առավել շատ աչքի ընկնել։ Ստամբուլում հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելուց առաջ ուշադրությունը գրավել են այս հերթերը։ Քաղաքացիներն այլևս չեն կարողանում իրենց թույլ տալ սննդամթերք գնել, ստիպված հացն են գնում, ինչի պատճառով էլ հերթեր են գոյացել։ Անգամ հերթերում քաղաքացիները միմյանց հրելով փորձում են հաց ձեռք բերել, լինում են նաև բախումներ։ Համացանցում հայտնվել են դրանց մասին վկայող տեսանյութերը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ Ստամբուլի բնակիչները էժան հացի համար են երկար հերթ կանգնել։ Սա թուրքական իշխանությունների տնտեսական քաղաքականության ֆիասկոն է։


Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը։


Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 դոլար)։


Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսպիսով լիրան աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։


Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր