Երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda ձեռքբերեցին ու կանգնեցին փաստի առաջ.դրանք հերթով խափանվում են. «Հրապարակ»
Հայաստանում Skoda-ի պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ընկերությունը, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին, չի կարողանում իր վաճառած մեքենաների պատշաճ սպասարկում իրականացնել։ Ոստիկանությունում այս ռիսկերի մասին նախապես գիտեին, բայց երկու ոտքը մի կոշիկ դրած՝ ամեն գնով հենց Skoda են ձեռք բերել, հավանաբար՝ քաղաքական դրդապատճառներով, որպեսզի «Տոյոտա» չգնեն։ Հիմա փոշմանել են։ Մասնավոր զրույցում խոստովանեցին, որ բերած օրվանից՝ խնդիրների առջեւ են կանգնել եւ հիմա պատրաստվում են մարզերի համար այլ մակնիշի մեքենա ձեռք բերել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01.12.21թ համարում։
