Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա          4 բարձրաստիճան հոգևորականների եպիսկոպոսական ձեռնադրման արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռում       Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը    

01 դեկ 2021 10:38

Եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը սպառնացել է՝ կգործի «լիարժեք ծրագրով»

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան սպառնացել է Բելառուսին, որ եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը կգործի «լիարժեք ծրագրով»։ Նման հայտարարություն է նա արել Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

«Դա անշրջելի վնաս կհասցնի Ուկրաինա-Բելառուս հարաբերություններին։ Մենք կգործենք լիարժեք ծրագրով»,-նրա խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմը»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է սկսել ուղևորությունը Ղրիմի թերակղզի Սևաստոպոլից։ Նա նշել էր, որ թերակղզին դե ֆակտո և դե յուրե ռուսական է դարձել 2014 թվականի հանրաքվեից հետո, և հավելել, որ իր այցն այսպես թե այնպես կնշանակի Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի մաս։

Այդուհանդերձ, Լուկաշենկոյի խոսքով՝ Ղրիմի ճանաչման հարցը որպես այդպիսին չկա ռուս-բելառուսական հարաբերությունների օրակարգում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր