ՊՆ ԳՇ-ում 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել, վերացնում են բոլոր «չեպեները».«Հրապարակ»

Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տեւական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը եւ վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը: Բայց քանի որ որեւէ ապացույց չունեինք մեր ձեռքին, այս լուրը չէինք հրապարակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում