Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

03 դեկ 2021 13:58

Մարմնին կապտած տեղեր կան, բայց կոտրվածքներ չունի. ինչ վիճակում է գերությունից վերդարձած 21-ամյա արցախցին

Ինչպես հայտնի է օրերս ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը:

Վերջինիս առողջական վիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է նրա հոր՝ Էռնեստ Մուսայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

«Դեռ սթրեսի մեջ է, գերի ընկածը ոնց է լինում, կամաց-կամաց ապաքինվում է: Մարմինն կապտած տեղեր կան, բայց կոտրվածքներ չունի: Դեռ նորմալ գիտակցություն էլ չունի, եսիմ է…»,-նեղսրտած ասաց նա:

Հիշեցնենք, նոյմեբերի 23-ի վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր