Սահակաշվիլին դատարանում առաջարկել է դատել նաև իր կնոջը՝ ես հաճույքով նրա հետ կնստեի մեղադրյալի աթոռին

Միաժամանակ, նրա կարծիքով, Վրաստանը չպետք է ափսոսա ծախսված գումարների համար, քանի որ ավելի շատ օգուտ է եղել դրանից։ Սահակաշվիլին ասել է, որ Սանդրա Ռուլովսը «երկրին 100 միլիոն եվրոյի դրամաշնորհներ է բերել»։
Նշենք, որ Սահակաշվիլին շարունակ զարմացնում է կնոջը։ Ձերբակալությունից անմիջապես հետո պարզվեց, որ նա նոր սեր ունի՝ Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նրա օրինական կինը՝ Հոլանդիայի քաղաքացի Սանդրա Ռուլովսը, խոստովանել է, որ դա իր համար տհաճ անակնկալ էր։