Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 դեկ 2021 10:02

Անվստահելի գործընկերային պահվածքը, Արևմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում։ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպմանը Փաշինյանը երբեմն-երբեմն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում։ Մթնոլորտի շիկացման պատճառն այն է եղել, որ Փաշինյանը ֆրակցիային ասել է, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է ստանձնելու Փաշինյանի ընդունած որոշման, պայմանավորվածությունների համար։ Եվ տեղեկացրել են, որ Սոչիի պայմանավորվածությունները կարծես թե չեն պահպանվում` Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, գլխավորապես՝ միջանցքի հարցը։


Մեր տեղեկություններով՝ փաստաթուղթը խորհրդարանով հաստատելու պահանջը Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի վարչապետի անվստահելի գործընկերային պահվածքը, Արևմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին և ապահովագրվել հետագայում վարչապետի փոփոխությամբ որևէ պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությունից։


Երկրի օրենսդիր մարմնի վավերացրած ցանկացած թուղթ ավելի վստահելի է, քան մեկ անձի կողմից միանձնյա վավերացվածը: Մանավանդ հայտնի չէ, թե այդ գործընթացներից հետո ինչ ճակատագիր է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները նախատեսվում է հնարավորինս արագ՝ վեց ամսում կյանքի կոչել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր