Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 նոյ 2022 10:00

Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի և պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիեւի հնչեցրած սպառնալիքներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգեւորությունը: Թեեւ կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարեւորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը եւ այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիեւը:

Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաեւ ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաեւ, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիեւի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր