Չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը. Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված տապալեց այսօրվա միջոցառումները. «Հրապարակ»          Հայաստանում կցրտի, ձյուն կտեղա       Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր    

04 դեկ 2021 12:58

Տեսանյութ.Բռնությամբ սպանված 65-ամյա ճարտարցու աճյունը դեռ ադրբեջանական կողմը չի հանձնել

Ադրբեջանի զինվորականները դեռեւս իրենց մոտ են պահում նախօրեին բռնությամբ սպանված արցախցու աճյունը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, 12։35-ի դրությամբ, խաղաղ բնակչի աճյունը չի փոխանցվել հայկական կողմին ու այն վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Հնարավոր է և այսօր Սարգսյանի աճյունը հանձնեն ԱՀ ԱԻՊԾ փրկարարներին։ 


Հիշեցնենք, որ 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող՝ 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ։ Բռնություն գործադրելուց հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ 65-ամյա Սարգսյանը զբաղվում էր անասնապահությամբ:


Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել էին դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։


Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից գերեվարվել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե բնակիչը հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա, որից հետո նրան «վնասազերծել» են։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր