Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերը
Նշենք, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։
