Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

06 դեկ 2021 00:17

Գավառում հաղթել է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներից։
 
Գավառ խոշորացված համայնքի ընդհանուր 30 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46%-ը՝ 19 419 մարդ։
 
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի օգտին է քվեարկել 9 869 ընտրող կամ մասնակիցների 50.8%-ը։
 
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը Գավառում ստացել է 7 586 ձայն (39.1%)։
 
Իսկ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 1 402 ձայն (7.2%)։
 
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.9%-ը։
 
Գավառ խոշորացված համայնքում պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը:
 
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
 
«Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական Լավրիկ Արևշատյանն է:

Այս ընտրություններից հետո Գավառ խոշորացված համայնքի բնակավայր կդառնան Նորատուս, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր