Տեսանյութ.Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին.Ստում եք. Թագուհի Թովմասյանը՝ Արսեն Թորոսյանին

Նրա խոսքով՝ նշված կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ իր մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին, որ զինծառայողների պարագայում առաջնային բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ:
«Ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առաղջական խնդիրեները և հնարավոր է, որ նա ընդհուպ մինչև 1 ամիս հերթի մեջ լինի տարբեր հիվանդանոցներում»,-հայտնեց Թովմասյանը և շեշտեց, որ նախագիծն ընդամենն արձանագրում է պետության վերաբերմունկքը զինծառայողի նկատմամբ՝ ապահովելով արտահերթ բուշսպասարկում և այն որևէ ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա:
«Ես գիտեմ որ հիմա ամբիոնին կմոտենա Գնդապետի որդի, բուժծառայության սպա և կասի՝ ի՞նչ եք ուզում ասել, որ դուք ավելի շատ եք մտածում զինծառայողների մասին քան մենք: Ուզում եմ արձանագրել, որ՝ այո, փաստերը խոսում են այդ մասին»,-հայտնեց պատգամավորը:
Հարկից զեկուցող ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր խոսքում շեշտեց. «Տիկին Թովմասյանը շատ է կարողանում «գույնավոր» նկարագրել այն հիմնավորումները, որոնք որ ինքը բերել է տվյալ նախագծի շրջանակներում»:
Նա հայտնեց, որ կառավարության այլ որոշումներով արդեն տրված է այդ արտոնությունները և Թագուհի Թովմասյանի նախաձեռնությունն ավելորդ է:
Թագուհի Թովմասյանը փաստեց, որ նման արտոնություններ չկան, քանի որ զորահավաքի դեպքում առաջնահերթ բուժսպասարկման արտոնություն կա, բայց երբ դառնում է զինծառայող, դադարում է օգտվել այդ հնարավորությունից:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գտավ, որ տարօրինակ էր կառավարության և իշխող խմբակցության բացասական եզարակացությունը, քանի որ այն բխում էր կառավարության գործունեության ծրագրից, հատկապես՝ զինված ուժերին վերաբերող բլոկից:
«Մասնավորապես՝ այս օրինագիծը երկու խնդիր էր լուծում՝ առաջինը զինվորական մասնագիտության գրավչության մեծացումն էր և զինծառայողների ծանրաբեռնվածության թեթևացումը»,-հայտարարեց Աբրահամյանը և հավելեց, որ այդ հրատապությունը պետք է վերաբերեր ոչ միայն զինծառայողներին այլև նրանց ընտանիքի անդամներին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտնեց, որ եթե իշխանությունը օրենսդրական նախաձառնությանբ հանդես գար և ասեր, որ այն մարդիկ, որոնք կկրեն «Դուխով» գրությամբ գլխարկներ, ապա կստանան բուժսպասարկման առաջնահերթություն՝ ապա թե՛ կառավարությոնը, թե՛ ՔՊ-ականները երկու ձեռքով կողմ կքվեարկեին, մի բան էլ ջանասիրաբար կհիմնավորեին, թե հպարտ քաղաքացիներին ինչ առավելություն և արտոնություն է տալիս «Դուխով» գլխարկ կրելը:
Ըստ պատգամավորի՝ իրականում նախագծի մերժմամբ գործ ունեն բանակի շարունակական թուլացման և անտեսման հետ և նախագծիմչընդունումը ընդգծում է պատերազմող երկրի վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ:
«Սակայն արդեն երեք տարի է և դրանից առաջ էլ այսօր իշխանության աթոռներին հայտնվածներից շատերը դրսից ֆինանսավորմամբ և հրահրմամբ վարկաբեկել են բանակը զինվարականներին և հայրենիքի պաշտպաններին, որվհետև պետությունը քանդելու ապականելու ճանապարհին ուժեղ բանակ, մարտական ոգի պետք չէ»,-ասացԱրեգնազ Մանուկյանը:
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կառավարությունը դեռ 2019 թվականին օֆերտայով արտոնություն է տվել զինծառայողներին, իսկ Թագուհի Թովմասյանը պոպուլիզմով է զբաղված:
Թագուհի Թովմասյանը փաստեց, որ Թորոսյանը ստում է:
Արսեն Թավմասյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը. ««Հրապարակային օֆերտան» քաղաքացիաիրավական տերմին է, որը ցանկացած ծառայությունների մատուցման ոլորտի ծառայության մատուցում է, և կարող է թյուր տպավորություն ստեղծվեր, որ հատուկ ռեժիմ է սահմանվել կառավարության որոշմամբ, որն էլ կոդային «Հրապարակային օֆերտա» անվանում ունի»:
Պատգամավորը նկատեց, որ եթե նույնիս եղել է արտոնություն , ապա կարելի էր ավելի մեծացնել այն և տարօրինակ է, որ իշխող ուժը դեմ է արտահայտվում:
ՔՊ-ն 55 ձայնով մերժեց զինծաայողներին արտոնյալ՝ արտահերթ բուժօգնություն սահմանող օրինագիծը: